Հարվարդի գիտնականները ծրագրավորվող հեղուկ են ստեղծել

06 Մայիս, 2024
Պատկերը՝ Mia Stendal/azorobotics.com

Հարվարդի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին ծրագրավորվող մետահեղուկը: Այն կարող է փոխել իր կարծրությունը, թափանցիկությունը, մածուցիկությունը և նույնիսկ փոխակերպվել տարբեր տեսակի հեղուկների միջև: Գաղտնիքը հեղուկի ներսում ամփոփված փոքրիկ սնամեջ գնդերի մեջ է: Երբ ճնշում է գործադրվում դրանց վրա, գնդերը թեքվում են՝ կտրուկ փոխելով հեղուկի վարքը։ Սա ճանապարհ է բացում բազմաթիվ կիրառումների համար:

Բացահայտումը հնարավորություն կընձեռի ստեղծելու ներկառուցված «մեղմ հպումով» ռոբոտներ՝ մետահեղուկի շնորհիվ, որը կարգավորում է իր կառչումը՝ կախված նրանից, թե ինչ առարկայի հետ է աշխատում:

Կա նաև գույնը փոխող էկրանների և ինքնակարգավորվող ոսպնյակների հնարավորություն, որոնք կարող են իրականություն դառնալ այս ծրագրավորվող հեղուկի շնորհիվ:

Աղբյուրը՝ Nature

Պատկերը՝ Mia Stendal/azorobotics.com

Այլ լուրեր